Մոսկվայի մետրոյում պարող զույգը ոմանց բարկացրել է
Advertisement 1000 x 90

Մոսկվայի մետրոյում պարող զույգը ոմանց բարկացրել է

Սիրահար զույգը, որը որոշել է պարել մետրոյի վագոնում բալալայկա նվագող տղամարդու նվագակցությամբ, բարկացրել է  համացանցի օգտատերերին: Պարի տեսագրությունը հրապարակվել է  Telegram ալիքում։

Համացանցում հրապարակված կադրերում երևում է, որ մի կին՝ բաց բաճկոնով և տղամարդ՝ մուգ բաճկոնով, իրար ձեռք  են բռնել: Կինը  պտտվում է իր ընկերոջ շուրջը և ժպտում: «Հոգեկան խնդիրների նշաններ», «Առաջինը՝ տգեղ է», «Թմրամոլներ»,- վրդովված մեկնաբանել են օգտատերերը։

Այնուամենայնիվ, եղել են այնպիսիք, ովքեր հավանել են զույգի պարը։ «Ավելի լավ է թույլ տալ նրանց պարել, քան վիճել», «Երանի կյանքում այդպիսի երջանիկ մարդիկ ավելի շատ լինեն:  Ռուսներին սիրում են՝ իրենց  ռոմանտիզմի  և անկեղծության համար,-նշել են  հետևորդները:

 



Նման նյութեր