Առանձին ծառայությունները, նախքան փոստային առաքման հանձնելը, բացում և կարդում են ընդդիմադիր հայացքներ ունեցող հանրային գործիչների նամակները․ Ղազարյան
Advertisement 1000 x 90

Առանձին ծառայությունները, նախքան փոստային առաքման հանձնելը, բացում և կարդում են ընդդիմադիր հայացքներ ունեցող հանրային գործիչների նամակները․ Ղազարյան

«Ժողովրդավարական» Հայաստանի նոր ձեռքբերումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Ամեն օրվա մի նոր իրադարձությամբ «ամրապնդվում» են ժողովրդավարության հիմքերը Հայաստանում։ Դրա վերջին դրսևորումն այն է, որ առանձին ծառայությունները, նախքան փոստային առաքման հանձնելը, բացում և կարդում են ընդդիմադիր հայացքներ ունեցող հանրային գործիչների նամակները։ Իհարկե, ուրախ կլինեմ, եթե իմանամ, որ Հայաստանի պետական ծառայություններում կան մարդիկ, ովքեր կարող են հարստացնել իրենց գիտելիքներն ու աշխարհայացքը Լեհաստանի հայ համայնքի նշանավոր գործիչների և համայնքային կյանքի իրադարձությունների մասին լեհերեն լեզով գրված գրքերից և թերթերից, որոնք ինձ ուղարկում են Լեհաստանի իմ բարեկամաները, սակայն ավելի շուտ ինձ սպասվում է հիասթափություն ոչ միայն նրանցից, այլև մեր երկրում ստեղծված իրավիճակից։

Իմ հասցեով Եվրոպայի Խորհրդի և Եվրոպական Միության անդամ երկրից՝ Լեհաստանից ուղակված հայազգի նշանավոր գործիչներից մեկի մասին գրքի բացված ու ինքնակպչուն ժապավենով վերստին սոսնձված այս ծրարի նկարը, որպես հատուկ հավելված, կարող է կցվել վերջերս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 324 պատգամավորներից ընդամենը 50-ի քվեներով ընդունված «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցին»,- գրել է Ղազարյանը։

 



Նման նյութեր