Գողության համար հետախուզվող 40-ամյա Բելլային գտել են Բագրատունյաց փողոցում
Advertisement 1000 x 90

Գողության համար հետախուզվող 40-ամյա Բելլային գտել են Բագրատունյաց փողոցում

Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները փետրվարի 21-ին Բագրատունյաց փողոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 40-ամյա Բելլա Մ.-ին:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա փետրվարի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Բելլա Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: