![](https://blog.168.am/wp-content/uploads/2022/02/kompik.jpg)
Ռուսաստանում փետրվարի 25-ից մասնակի կսահմանափակվի «Ֆեյսբուք»-ի հասանելիությունը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հաղորդագրություն է տարածել «Ռոսկոմնադզոր»-ը:
«Գլխավոր դատախազությունը ԱԳՆ-ի հետ համաձայնեցրել է «Ֆեյսբուք» սոցցանցը ճանաչել երկրի քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների խախտման մասնակից»,- նշված է հաղորդագրության մեջ: