Նորավանք վանական համալիր տանող խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
Advertisement 1000 x 90

Նորավանք վանական համալիր տանող խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 2-ին, ժամը 13:50-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Նորավանք վանական համալիր տանող խաչմերուկի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ-ին «Dodge» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակա ժայռին, գլխիվայր շրջվել և բռնկվել․ տուժածներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան ուղղվել է, վարորդը և երկու ուղևորները դուրս են բերվել ավտոմեքենայից:

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 14:11-ին, մարվել՝ 14:27-ին: Այրվել է ավտոմեքենան: