![](https://blog.168.am/wp-content/uploads/2022/03/87570.jpg)
Մեդիամենեջեր Թինա Կանդելակին ծաղրել է Քսենիա Սոբչակին, երբ լուրեր են հայտնվել, որ նա փախել է Ռուսաստանից։ Հեռուստահաղորդավարուհին հեգնական հրապարակում է արել իր տելեգրամյան ալիքում։
Կանդելակիի հրապարակման առաջին մասում լուրն է այն մասին, որ հեռուստահաղորդավարուհին մտադիր է հեռանալ երկրից։ Դրան հաջորդում է տեղեկությունը Մոսկվայի օդանավակաjaններում չվերթների չեղարկման մասին։ «Զուգադիպությո՞ւն է։ Չեմ կարծում»,- գրել է Թինան։