Facebook սոցիալական ցանցը ռուս հաքեր Անդրեյ Լեոնովին ռեկորդային հոնորար է վճարել գտած խոցելիության համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Լեոնովը հայտնել է իր բլոգում:
Ռուսաստանցին սոցցանցի ծրագրային ապահովման մեջ հայտնաբերել է սխալ, որը հատուկ նկարի միջոցով թույլ էր տալիս դրա սերվերներում գործարկել կամայական կոդ: Լեոնովը սխալը պատահաբար գտել է կողմնակի ծառայության թեստավորման ժամանակ, ուսումնասիրել է այն և ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրել է Facebook-ի տեխնիկական ծառայություններին, որոնք խոցելիությունը վերացրել են 2016 թվականի նոյեմբերին: Արդյունքում սոցցանցը 40 հազար դոլար է վճարել հաքերին:
Անդրեյ Լեոնովը 2015 թվականից անվտանգության մասնագետ է աշխատում SEMrush ընկերությունում: Նա նաև հաքերների համար նախատեսված Hackerone բլոգ-հարթակի ակտիվ օգտատեր է: