Ռուսաստանում Youtube-ը կարող է արգելափակվել
Advertisement 1000 x 90

Ռուսաստանում Youtube-ը կարող է արգելափակվել

Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության կոմիտեի ղեկավարի տեղակալ Անտոն Գորելկինը հայտարարել է, որ YouTube-ը մոտ ապագայում կարող է արգելափակվել, եթե վիդեոհոսթինգը չհամապատասխանի Ռոսկոմնադզորի օրենսդրական պահանջներին։

«Ինստագրամն արգելափակելու ռուսական պետության վճռականությունը հստակ ազդանշան է, որ նույնը կարող է տեղի ունենալ YouTube-ի հետ մոտ ապագայում, եթե վիդեոհոսթինգը շարունակի զենք լինել տեղեկատվական պատերազմում։ Պլատֆորմը դա անում է բացահայտ և, ակնհայտորեն, սեփականատերերի հրամանով»,- Գորելկինի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։

Նրա խոսքով՝ Ռոսկոմնադզորն ունի հարթակ մուտքը սահմանափակելու իրավական բոլոր հիմքերը։

«Խախտումների ցանկը շատ տպավորիչ է։ Թվարկեմ միայն հիմնականները. ապօրինի և կործանարար բնույթի 2501 նյութ չհեռացվեց, անտեսվեցին Ռոսկոմնադզորի պահանջները՝ հեռացնելու Դոնբասում ռազմական գործողությունների մասին ոչ հավաստի տեղեկություններով 2387 նյութեր, գրեթե անընդհատ գրաքննություն է իրականացվում ռուս օգտատերերի և ռուսական լրատվամիջոցների նկատմամբ»,- հավելել է խորհրդարանականը։