Դե լավ, ձագուկներ, թարգեք ասելը, թե իբր հերոս ա ռուսական ալիք ներխուժած աղջիկը, որովհետև իբր համարձակվել ա ճշմարտությունն ասի:
Մեր պատերազմի գարշելի ստի պրոպագանդայի օրերին ով ճշմարտությունն էր ասում, գրգռվում էիք:
Հեն ա, Վազգեն Մանուկյանն ասեց ճշմարտությունը, փոխանակ ասեիք՝ խիզախ ա ու հետևեիք իրան, ասեցիք՝ դավաճան ա, արդյունքում ստացանք էն, ինչ էս էրկու տարի ա ստանում ենք, ավելի ճիշտ տալիս ենք:
Գիտե՞ք ինչու: Որտև մեր պատերազմում ձեր ուղեղն աշխատացնող կենտրոններին ձեռք էր տալիս Հայաստանի պարտությունը, քանի որ Հայատանի պարտություն, նշանակում էր Ռուսաստանի պարտություն, իսկ Ուկրաինայի դեպքում՝ բնականաբար Ռուսաստանի պարտությունն է ձեռք տալիս: Հիմա ով խոսա Ռուսաստանի պարտության կողմ ձեզ համար քաջն ա, ով դեմ՝ չքաջն ա:
Ահա, ողջ ճշմարտությունը ձեր ուղեղում ձևավորվող քաջության մասին:
Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջից