Թշնամին կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր և «Bayraktar TB-2». հայկական կողմը երկու զոհ ունի
Advertisement 1000 x 90

Թշնամին կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր և «Bayraktar TB-2». հայկական կողմը երկու զոհ ունի

Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի:
Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է:
14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ:
Արցախի տեղեկատվական շտաբ