Երեկ՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 20։00-ի սահմաններում Նոր Գեղի-Աշտարակ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 31-ամյա Վարդան Գրիգորյանի վարած Opel Zafira մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ Կարեն Տոնոյանի վարած ՎԱԶ 2112 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Տոնոյանն ու նրա ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 21-ամյա Էլեն Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Վ. Գրիգորյանն աշխատում է «Հ2» հեռուստաընկերությունում՝ որպես օպերատոր, Կ. Տոնոյանը՝ «Զովք», իսկ վիրավոր Է. Հարությունյանը՝ «Կայզեր» սուպերմարկետներում։