Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով հունվարի 20-ին Բաղրամյան պողոտայի թիվ 26 հասցեի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին:
Ինչպես տեղեկացրին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ եղել է 25.000 դրամ, բանկային, կուտակային և զեղչային քարտեր:
Գոռ Պ.-ն խոստովանել է, որ թիվ 57 երթուղու ավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը:
Անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում՝ Գոռ Պ.-ն խոստովանել է, որ նույն օրը թիվ 8 երթուղու ավտոբուսում փորձել է գողանալ մեկ այլ կնոջ դրամապանակը:
Տուժողների ինքնությունը պարզվել է:
Կատարվում է հետաքննություն: