Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած դերասանուհի Անի Երանյանն Ինստագրամի իր էջում մայրիկի հետ լուսանկար է հրապարակել և հուզիչ շնորհավորանք գրել նրա տարեդարձի առթիվ։
«Կյանքիս հավերժ սեր, ամեն տարի ավելի ու ավելի եմ բառեր փնտրում քո մասին խոսելու համար։ Մամ, կարոտս, ուզում եմ միշտ հասցնեմ քեզ գրկեմ, շնչեմ, ուզում եմ միշտ հանգիստ լինեմ, որ ուր էլ լինեմ ինձ սպասող կա ու միշտ կարող եմ գլուխս դնել ծնկներիդ ու դառնալ ամենափոքրն ու պաշտպանվածը: Իմ ճամփաների վերջին կայարան: Առողջ եղիր, որ միշտ լինեմ: Իմ ամենահասկացող ու ներողամիտ, չգիտեմ՝ ինչպես ստացվեց, որ Աստված ինձ էսքան սիրեց, որ դու ես հենց իմը: Մամ, սիրում եմ քեզ: Օրհնվի ծնունդդ, մամ»,- գրել է դերասանուհին։