Կազմվել է ամենավտանգավոր գաղտնաբառերի ցուցակը
Advertisement 1000 x 90

Կազմվել է ամենավտանգավոր գաղտնաբառերի ցուցակը

Keeper գաղտնաբառերի պահպանման հավելվածի հեղինակները հրապարակել են ամենատարածված գաղտնաբառերի ցանկը: Մասնագետները նշում են, որ նման գաղտնաբառեր ունենալը վտանգավոր է:

Ավելի քան 10 միլիոն հաշիվների ուսումնասիրությունից հետո նշվել են գաղտնաբառեր, որոնք կարող են շատ հեշտությամբ դառնալ հաքերների թիրախը:

«123456» գաղտաբառը, ինչպես միշտ, համարվում է ամենատարածվածը: Միլիոնավոր օգտատերեր չեն կարողանում հասկանալ, որ նման գաղտնաբառը շատ վտանգավոր է:

Ցանկում կան նաև բարդ կոմբինացիաներ, որոնք, սակայն, ևս շատ տարածված են:  Հետաքրքիր են, օրինակ, «18atcskd2w» կամ  «3rjs1la7qe» տարբերակները: Այս գաղտնաբառերը շատ տարածված են բոթերի շնորհիվ: Նման գաղտնաբառերը շատ են օգտագործվում սպամ տարածող հղումներում:

Ամենատարածված և վտանգավոր 10 գաղտնաբառերն են՝

123456

123456789

Qwerty

12345678

111111

1234567890

1234567

Password

123123

987654321

Ինչպե՞ս ընտրել ճիշտ գաղտնաբառ

Երկարությունը ձեր հուսալիության երաշխիքներից է: 4-6 սիմվոլներից բաղկացած կոմբինացիաներն այնքան էլ ապահով չեն: Օգտագործեք 8-12 նիշանոց գաղտնաբառեր:

Գաղտնաբառում օգտագործեք նաև թվեր, մեծատառ և փոքրատառ լատինական տառեր:

Մի օգտագործեք գաղտնաբառում ձեր անվան կամ ազգանվան մասերը, ծննդյան թվերը, հաշվի ստեղծման օրը:

Մի օգտագործեք նույն գաղտնաբառը տարբեր հաշիվներում:

Սիրարփի Աղաբաբյան