Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը․ «Այն հանրային ու քաղաքական գործիչները, ովքեր, իրավիճակից ելնելով, փոխում են իրենց արժեհամակարգն ու դրանից բխող համոզմունքները, առնվազն պետք է մոտ չգան Արցախի խնդրին իրենց «լուծումներով»։
Արցախի հարցում լուծումն արդեն որոշված է ՀՀ Անկախության հռչակագրում, որը ՀՀ Սահմանադրության անբաժանելի մասն է։
Մնացած ամեն ինչ, այդ թվում՝ հանրային խոսքը, իրավական, դիվանագիտական և ռազմական գործողությունները, ինչպես նաև պետական գործիչների կենսիմաստը, պետք է միտված լինեն Մայր Հայաստանին Արցախի վերամիավորմանը։
Հ.Գ. «Չկարողանալ» բառը ստեղծված է ալարկոտների ու սեփական թուլամորթությունն արդարացնողների կողմից»։