«Եթե աղազարյանն ապրեր միջնադարում, ապա նա կլիներ ոչ թե պատգամավոր, այլ պալատական ծաղրածու» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Եթե աղազարյանն ապրեր միջնադարում, ապա նա կլիներ ոչ թե պատգամավոր, այլ պալատական ծաղրածու»

Եթե աղազարյանն ապրեր միջնադարում, ապա նա կլիներ ոչ թե պատգամավոր, այլ պալատական ծաղրածու: Նա խոսում է առանց պատասխանատվության զգացումի, երբեմն իրեն հիմարի տեղ է դնում, երբեմն էլ անմեղսունակի, բայց արդյունքում նա ասում է այն, ինչ իրականում մտածում են նիկոլն ու մնացյալ թրքահպատակները:

Դրա այս հայտարարությունն էլ բացառություն չէ: նիկոլը, աննան, հովիկը, դրանց պատգամավորներն ու նախարարները, նրանց սատարողներն ու ընտրողները նույն բանն են մտածում. «դե հիմա եղել-եղել ա, ի՜նչ եք ողբերգություն սարքում դրանից: Դուք սաղ եք չէ՞ մնացել: Ձեր էրեխեն սաղ ա չէ՞: Դե բա էլ ինչ կա, ուրեմն գոհ եղեք նիկոլից: Մի 5000 տղա էլ հողին եք հանձնել, բայցը ձերոնցից մարդ չկա չէ՞ մեջը: Մի 10 հազար քառակուսի կիլոմետր էլ հայրենիք եք կորցրել, բայց ձեր տունը չի հանձնել չէ՞ նիկոլը, բա ուրեմն կարիք կա՞ դրանից պատմություն սարքել»:

հակոբյան աննան էլ ա չէ՞ ասում. «սգալը անպտուղ գործողություն ա: Կերեք, խմեք, քեֆ արեք, սիլվայի երգերի տակ պարեք էնքան, մինչև տենց անհիշողություն կմեռնեք, կգնաք»:

Չնայած նիկոլն էլ առանձնապես չի խորշում ասել էս նույն տեքստը, բայց դա նաև պետք ա ասվի աղազարյանակերպների մակարդակով, որ դա արտացոլի նաև իր շրջապատի ու իր ընտրողների դիրքորոշումը:

Ես էլ իմ դիրքորոշումն եմ հաստատում. նիկոլ ընտրողն ու սատարողը թուրք ա: Տղերքի մահն ու Արցախն ուրացողը թուրք ա:

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր