Գործող ռեժիմը շարունակում է ամեն ինչ անել, որպեսզի մենք դարձյալ պարտվենք. Ստեփան Դանիելյան
Advertisement 1000 x 90

Գործող ռեժիմը շարունակում է ամեն ինչ անել, որպեսզի մենք դարձյալ պարտվենք. Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից.

«Արցախի խնդիրն ավելի լայն է, քան հայ-ադրբեջանական հարց։ Եթե հայ-ադրբեջանական հարթության մեջ այն քննարկենք, ապա այն լուծում չունի, չեն էլ թողնի։ Ուկրաինայի դեպքերը վկա։

2020-ին մենք պարտվել էինք մինչեւ պատերազմի սկսվելը` դիվանագիտության դաշտում, կամ դրա բացակայության պատճառով, կամ, ավելի ճիշտ, գործող վարչապետն ամեն ինչ, անգամ անհնարինն, արել է, որ պատերազմը սկսվի եւ մենք էլ միայնակ մնանք մեր դեմ ձեւավորված մեծ կոալիցիայի դեմ։ Կան հիմքեր ենթադրելու, որ դա հատուկ է արվել։

Ստեղծված իրավիճակից ելքեր որոնել էլ աշխարհում ընթացող աշխարհակարգի տրանսֆորմացիաների կոնտեքստում է լինելու։ Գործող ռեժիմը շարունակում է ամեն ինչ անել, որպեսզի մենք դարձյալ պարտվենք»։



Նման նյութեր