Ավտովթար՝ Սյունիքում․ Toyota XUM-ը բախվել է հողաթմբին, մի քանի պտույտ գլորվել ու հայտնվել դաշտում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ավտովթար՝ Սյունիքում․ Toyota XUM-ը բախվել է հողաթմբին, մի քանի պտույտ գլորվել ու հայտնվել դաշտում

Երեկ՝ ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 15։10-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Գ․ Միրզոյանը իր վարած Toyota XUM մակնիշի ավոտմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 215․5 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով վարորդ Գ․ Միրզոյանն ու նրա ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 38-ամյա Ե․ Ծատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ․ Միրզոյանը աշխատում է ՍՊԸ տնօրեն, իսկ վիրավոր Ե․ Ծատրյանը՝ նշված ՍՊԸ-ում որպես պահեստապետ։