Այսօրվանից 2 օրով ստիպված եմ բացակայել երկրից՝ մասնակցելու Ժնևում «Անվտանգության ոլորտի կառավարումը եւ բարեփոխումը. անվտանգության ոլորտի գործուն վերահսկողության ապահովում» թեմայով կարևոր քննարկումներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ներկայացնելու եմ մեր երկրի անվտանգային դաշտում առկա խնդիրները, մարտահրավերները և զինված ուժերում մարդու իրավունքների վիճակը:
Այցը կազմակերպում, այցի հետ կապված ծախսերը հոգում է Ժնևի անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնը (DCAF), աջակցում՝ Գերմանիայի ԱԳՆ-ն:
Այցը պլանավորված էր շատ ամիսներ առաջ, երբ դեռ հնարավոր չէր կանխատեսել, որ այս օրերին կանգնելու ենք մեր երկրի համար ավելի ծանր և օրհասական մարտահրավերի՝ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու իշխանության պատրաստակամության և Արցախի լինելիության վտանգի առաջ։ Ու ստիպված էինք լինելու անժամկետ պայքար սկսել հանուն ՀՀ-ի և Արցախի: Շատ չեմ ուշանա…
Հ. Գ.Պայքարը Նիկոլ Փաշինյանի հեռանալու պահանջով շարունակվում է և շարունակվելու է… Մենք հայրենիք չունենք ազերիներին նվիրելու»։