Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել ԴԱՀԿ նախկին պետ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի, նրա կնոջ, դստեր գույքի վրա՝ բավարարելով դատախազության միջնորդությունը: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը:
Դատախազությունն ուսումնասիրել է Պողոսյանի, նրա կնոջ՝ Կարինե Մխիթարյանի, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի օրինականությունը:
Նրանք հրավիրվել են դատախազություն՝ ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներին ու ներկայացնելու իրենց դիրքորոշումը։ Թե խոսքը մասնավորապես որ գույքի մասին է, դատախազությունը չի մանրամասնում։
Միհրան Պողոսյանն այլ գործով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով: Նա ՌԴ-ում է: