«Այսօր որոշում եմ կայացրել դուրս գալ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործկոմի անդամի պաշտոնից». Հայկ Ղազարյան
Advertisement 1000 x 90

«Այսօր որոշում եմ կայացրել դուրս գալ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործկոմի անդամի պաշտոնից». Հայկ Ղազարյան

Հայկ Ղազարյանի ֆեյսբուքյան էջից.

«Այսօր որոշում եմ կայացրել դուրս գալ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործկոմի անդամի պաշտոնից:

Ընդունված է նման դեպքերում ինչ-որ պաթետիկ բաներ գրել կատարված աշխատանքի, ձեռքբերումների, մասին: Միգուցե պաշտոնի բնույթն է այդպիսին, բայց անկեղծորեն իմ պաշտոնավարման վերաբերյալ որևէ նման բարձր խոսքերի առիթ չեմ տեսնում:

Բոլոր դեպքերում աշխատանքի ընթացքում առաջնորդվել եմ բացառապես իմ սեփական պատկերացումներով ֆուտբոլի զարգացման, արդարության և օրինականության վերաբերյալ, առանց որևէ կողմնակի շահերի ազդեցության:

Աջակցել եմ այն որոշումներին, որոնք համարել եմ ճիշտ, անկաշկանդ քննադատել եմ, այդ թվում հանրայնորեն, այն որոշումնեը, որոնք համարել եմ սխալ:

Դա երևի ամենաքիչն էր, ինչ կարող էր արվել»:



Նման նյութեր