Թուրքը սպանում է երկու անգամ
Advertisement 1000 x 90

Թուրքը սպանում է երկու անգամ

Թուրքը սպանում է երկու անգամ:

Նախ ֆիզիկապես է ոչնչացնում իր թիրախին, ապա ժխտում, որ ոչնչացրել է և հյուսում հեքիաթներ, թե զոհն էր մեղավոր, որ մահացել է։

Այդպես արել է 107 տարի 2 միլիոն հայի հետ, այդպես արեց 2 օր առաջ Սոնա Մնացականյանի հետ:

Նախ գցեց մեքենայի տակ աղջկան, ապա պատմեց, որ աղջիկը հետ-հետ է գնացել, չի ենթարկվել տեսուչի հրահանգին, ինքն է մեղավոր, որ մահացել է։
Ծանոթ չէ՞. հայերն էին մեղավոր, չեն ենթարկվել Թուրքիային, գնացել են Ռուսաստանի կողմն են անցել:

Հետո գործակալներին է ուղարկում դեպքի վայր, որպեսզի շարունակեն ժխտումը, ինչպես նաև հայերի մեջ հակասություններ առաջացնեն, որ հայերը վիճեն ու ընդհանուր նպատակից շեղվեն։ Իրար մեջ ճշմարտությունների չհասնող թեմաների շուրջ կռվեն՝ մոռանալով, որ թուրքը երախ բացել իրենց է կուլ տալիս։

Այդպես արել են 90-ակններից մինչև հիմա՝ Հայաստան ուղարկելով նախագահներ, վարչապետեր, դպրոցի տնօրեններ, այդպես արեցին 2 օր առաջ։

Բռնություն կարելի՞ է, թե՞ ոչ, քննարկում են հայերը Անտարեսի տնօրենի դեպքի վայր հայտնվելուց հետո՝ մոռանալով, որ դավաճանը Արցախ է տալիս թուրքերին։

Շատերս գիտեինք, շատերը նոր են իմանում, որ Հայաստանը զավթել են հայախոս, քաղաքական թուրքերը։

Բայց այդ թուրքերը անզոր են, եթե չունեն կողքը մուտիտի ու պառակտման քարոզիչներին։ Անտարեսի տնօրենը, այդ պառակտողներից է։ Նա Հայաստանը զավթած իշխանություններից միայն 2019թ․ հոկտեմբերի դրությամբ 50 միլիոն փող է ստացել քարոզի համար, այդ փողով «Հայաստանն իմ օջախն է» գեղցիությունն էին կպցնում Հայաստանով մեկ, հետո էլ օջախը տալիս Ադրբեջանին։

Նա թաքնվել է գրքերի հետևը լուսավորյալ երևալու համար, սակայն սովորական վաճառական է, որը մինչև վերջին հայ պատրաստ է տալ ազերիներին, որպեսզի իր առևտուրը շարունակվի։

Այդպես նա Որոտանի ու Շուռնուխի աքսորված հայերին տվեց ադրբեջանցիներին՝ մուննաթ գալով, որ գնացել ուրիշի հողի վրա են տուն սարքել։ Այդպես նա կեղծ գրաֆիկ էր սարքել ու տարածում կորոնավիրուսի աղետի ժամանակ, որպեսզի պաշտպանի Հայաստանի զավթիչներին հայերին կորոնավիրուսով սպանելուց։

Եվ այդպես նրան ուղարկեցին թուրքերի կողմից սպանված հայի վայր, որպեսզի պառակտում մտցնի հայերի մեջ ու շեղի նրանց բուն նպատակից։
Պարզապես պատկերացրեք, եթե մարդ են գցել մեքենայի տակ, ապա պիտի թիմով, այդ թվում՝ Թուրքիայի իրենց գործընկերների հետ, նստեն, որոշեն, թե ոնց են տակից դուրս գալու։ Մեկին կհանձնարարեն տարածել, որ աղջիկն է մեղավոր, մեկին կուղարկեն դեպքի վայր ծեծ ուտելու, որ այլևս ոչ թե իրենց սպանությունը հուզի մարդկանց, այլ ծեծ ուտողը։

Սոնա Մնացականյանը Թուրքիայի հերթական զոհն է, քանի որ այն շարասյունը, որը աղջկան գցել է տակը, ներկայացնում է Թուրքիան։ Թուրքերը ժխտում են նրա մահը, թուրքերը նրան սպանում են երկրորդ անգամ։

Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր