50 տարվա ընթացքում առաջին անգամ Կուբայից օրինական բեռ է ժամանել ԱՄՆ
Advertisement 1000 x 90

50 տարվա ընթացքում առաջին անգամ Կուբայից օրինական բեռ է ժամանել ԱՄՆ

Վերջին ավելի քան 50 տարվա ընթացքում առաջին անգամ օրինական բեռով նավը հունվարի 24-ի առավոտյան հանգրվանել է ԱՄՆ-ի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքի (Ֆլորիդայի նահանգ) Էվերգլեյդս նավահանգստում: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

Նավը տեղ է հասցրել երկու կոնտեյներ՝ փայտածուխով, որը կղզում տնայնագործական եղանակով արդյունահանվել է բանվորների մասնավոր միավորումների կողմից, ինչը թույլ է տալիս այս հումքը ներմուծել Միացյալ Նահանգներ՝ չնայած կղզու նկատմամբ գործող առևտրական բռնարգելքին: Այդ մատակարարումները հնարավոր են դարձել մի շարք զիջողությունների շնորհիվ, որոնք ԱՄՆ-ի ֆինանսների և առևտրի նախարարությունները կատարել են Սպիտակ տանը դեռ նախկին նախագահ Բարաք Օբամայի գտնվելու ժամանակ:

Այս բեռն ԱՄՆ է ժամանել ձեռնարկատեր Սքոթ Գիլբերտի պատվերով, նրա ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր կուբացի մատակարարներից 80 տոննա ածուխ ձեռք բերելու մտադրության մասին: Խոսքը վերաբերում է Կուբայում արդյունահանվող վառելիքի այդ տեսակին, որն աչքի է ընկնում մաքուր այրմամբ, ուստիև հաճախ օգտագործվում է հացաթխման փռերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր