Դերասանուհի Անի Խաչիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«2018-ին հետապնդում էին Շուշանի երեխուն դպրոցում, Շարմազանովի աղջկան ինչ ասես չասեցին հանրային ձևով, երեխեքին է… հետապնդում ու պսակներ էին շարում մի շարք գործիչների տների դեմերը… խոսում-ասում էինք, էս ինչ եք անում, չի կարելի, բա սա սիրո հեղափոխությունա, բա մենք իրանց պես չպիտի լինենք… էսօր կրկնվումա նույն, լրիվ նույն սցենարը… սա փակ օղակի մեջ ատելության շրջանառություննա,դուք՝ մեզ, մենք՝ ձեզ… ըխք, գաղափարից դուրս, գաղափարի հետ կապ չունեցող շրջապտույտ… սխալների անվերջ շարան, սիրո մանիպուլյացիա իրական սիրուց դուրս… մենք իրար պիտի սիրենք ժեխին, պիցայակերներին, զոմբիներին… էլ ի՞նչ պիտակավորումներ եք տալիս, այ էտ բոլորը մենք ենք ու մենք իրար ունենք, մենակ իրար ամբողջ աշխարհի դեմ… մարդուն մի կորցրեք… առանց մարդ տուն չի լինում»: