Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից.
«Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ այսօր առավել ագրեսիվ էին. գազազած հարձակվում էին խաղաղ երթ անող քաղաքացիների վրա:
Գիտե՞ք ինչու:
Երեկ «Դիմադրության շարժման» ճնշման տակ ոստիկանությունը երկու անգամ նահանջել է, ինչը չի վրիպել նիկոլի աչքից ու գցել հերթական շիզոֆրենիկ նոպայի մեջ:
Իմ ունեցած ստույգ տեղեկություններով, ԱԺ շենքից էվակուացվելուց հետո գազազած հարձակվել է ՀՀ Ոստիկանապետի վրա՝ պահանջելով բացատրություն ոտիկանների նահանջի ու ցուցարարների պահանջները կատարելու համար:
Վահե Ղազարյանը փորձել է անմեղսունակության վիճակում գտնվող նիկոլին բացատրել, որ չզիջելու դեպքում կլինեին բախումներ, հնարավոր է նաև զոհեր և ոստիկանության որոշումները զիջել ընդդիմությանը ու կատարել նրա պահանջները պայմանավորված էին բախումներից խուսափելու և արյուն չթափելու հրամայականով:
Վահե Ղազարյանը փորձել սրան բացատրել, որ բիրտ ուժի կիրառումը չի լուծի խնդիրը, էլ ավելի կգրգռի հանրությանը ու շեշտակի կավելացնի փողոց դուրս եկող ցուցարարների թիվը:
Նիկոլի պատասխանը եղել է շատ կոշտ. ճնշեք բողոքի ալիքը, բերման ենթարկեք բոլորին, փռեք ասֆալտին, ծեփեք պատերին, եթե հարկ լինի, արյուն թափեք, միայն թե դադարեցրեք այս ցույցերը:
Այսօր ոստիկանների կատարած վայրագությունները խոսում են այն մասին, որ ոստիկանապետը որոշել է մասամբ կատարել նիկոլի ցուցումը և ցույց տալ նրան, որ բիրտ ուժը չի կանգնեցնելու բողոքի օրեցօր աճող ալիքը:
Հիմա մենք պետք է ապացուցենք, որ Վահե Ղազարյանը ճիշտ էր, իսկ նիկոլը՝ սխալ:
Այսօր ժամը 18.30-ին, բոլորս պետք է լինենք Ֆրանսիայի հրապարակում ու ցույց տանք նիկոլներին, որ մեզ ճնշել ու վախեցնել այլևս հնարավոր չէ, նիկոլն այլևս ավարտված մարդ է ու պետք է հեռացվի իշխանությունից»: