«Դուք ասում եք, որ մենք նախկին ենք ու մեր էջը փակվել է։ Իսկ ես ևս մեկ անգամ կրկնում եմ, որ մենք գալիքն ենք, այն գալիքը, որ Հայաստանի ու Արցախի նոր, հաղթական էջերը կերտողն է լինելու». Տաթև Թադևոսյան
Advertisement 1000 x 90

«Դուք ասում եք, որ մենք նախկին ենք ու մեր էջը փակվել է։ Իսկ ես ևս մեկ անգամ կրկնում եմ, որ մենք գալիքն ենք, այն գալիքը, որ Հայաստանի ու Արցախի նոր, հաղթական էջերը կերտողն է լինելու». Տաթև Թադևոսյան

Համաժողովրդական ակտիվիստ Տաթև Թադևոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ասում եք՝ մեր հավաքները սակավամարդ են։ Հազարավոր բառերի փոխարեն խոսում են նկարներն ու տեսանյութերը, խոսում են մեզ միացող հազարավոր քաղաքացիներն ու նրանց տված սերն ու աջակցությունը։

Ասում եք՝ մենք ագրեսիվ ու կռվարար ենք։ Իսկ ռադիոտան շենքը գրավողներն ու դռները կոտրողնե՞րն էին խաղաղ ու բարի, թե՞ քաղաքի ամեն անկյունում Արցախի ու Հայաստանի դրոշը ծածանող իմ ընկերները։

Ասում եք՝ գնացեք սահմանը պահեք։

Իսկ գիտե՞ք, որ ընկերներս առաջինների շարքում են եղել 44 օրյա պատերազմի ժամանակ ու հիմա էստեղ կանգնած իրենց ընկերների հիշատակի, իրենց հայրենիքի համար են կռիվ տալիս։

Դուք ասում եք, որ մենք նախկին ենք ու մեր էջը փակվել է։ Իսկ ես ևս մեկ անգամ կրկնում եմ, որ մենք գալիքն ենք, այն գալիքը, որ Հայաստանի ու Արցախի նոր, հաղթական էջերը կերտողն է լինելու»։



Նման նյութեր