Հովակիմ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից.
«Կեցցե ժողովրդավարությունը
ՆՓ շատ լավ գիտի իր ընտրազանգվածին, շատ լավ հասկացել է ժողովրդի մեծամասնության տրամաբանությունը։ Այդ մարդկանց համար լրիվ մեկ է, թե ինչ մեծ վտանգ է կախվել Արցախի ու Հայաստանի գլխին։ Տասնամյակներ շարունակ, նախկին իշխանությունների գաղափարական սնանկության ֆոնին, էս մարդկանց ուղեղները լցրել են ամեն ինչով, բացի միակ ու պարզ ճշմարտությունից. Հայաստանը ունի գոյաբանական թշնամի, հետևաբար իր գոյության միակ երաշխիքը թշնամու չգոյությունն է։
Հիմա, մենք ունենք մի իրավիճակ, երբ մեծամասնության համար փողոցում տարվող պայքարը ոչ թե Հայաստանի ապագա գոյության, այլ նախկինների վերադարձի համար է։ Ու այդ մեծամասնությունը ցանկացած ընտրությունների ժամանակ ընտրելու է ՆՓին կամ մեկ այլ պոպուլիստի։ Դրա համար էլ ՆՓի ու բոլոր այլ պոպուլիստների վերջին հանգրվանը ժողովրդավարությունն է»։