««Հիշում եք, թե արդեն մոռացել եք, բայց այսօր լրանում է 4 տարին, ինչ Հայաստանում իշխանությունը զավթեց Նիկոլը՝ մարդ, որն իրեն հասանելի բոլոր միջոցներով մեր երկրում առաջ է տանում Ադրբեջանի և Թուրքիայի շահերը». Կարեն Վրթանեսյան
Advertisement 1000 x 90

««Հիշում եք, թե արդեն մոռացել եք, բայց այսօր լրանում է 4 տարին, ինչ Հայաստանում իշխանությունը զավթեց Նիկոլը՝ մարդ, որն իրեն հասանելի բոլոր միջոցներով մեր երկրում առաջ է տանում Ադրբեջանի և Թուրքիայի շահերը». Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը մայիսի 8-ին ֆեյսբուքում գրել է.

«Հիշում եք, թե արդեն մոռացել եք, բայց այսօր լրանում է 4 տարին, ինչ Հայաստանում իշխանությունը զավթեց Նիկոլը՝ մարդ, որն իրեն հասանելի բոլոր միջոցներով մեր երկրում առաջ է տանում Ադրբեջանի և Թուրքիայի շահերը, ընդ որում դա անում է մեր վճարած հարկերով։

Այսօր լրանում է Հայաստանի թուրք-ադրբեջանական օկուպացիայի 4 տարին։

Նիկոլի և իր «կիրթ գործընկերների» հանճարեղությունը սակայն Հայաստանում իշխանությունը զավթելը չէ… Հարցն այն է, որ նրանք կարողացել են զավթել մի ամբողջ երկիր այնպես, որ երկրի բնակիչներին շատ քչերն են դա լիովին գիտակցում։

Հայերի մեծամասնության համար այս օկուպացիան աննկատ է։ Նույնիսկ այն մարդիկ, որոնք այդ մասին բարձրաձայն խոսում են, շարունակում են ապրել իրենց նորմալ կյանքով, քանի որ «նորմալության սահմաններից դուրս գալը» ոչ ոք չի հասկանալու…

Ավելին՝ մարդկանց ճնշող մեծամասնությունը, կարծես իրար հետ պայմանավորված, ենթագիտակցորեն վանում է ցանկացած տեղեկություն, որն այդ նորմալության պատրանքը կարող է ցրել։

Օրինակ՝ Արցախում ադրբեջանական ռազմական շարասյունը հայկական տաքսին գցում է ձորակը, տաքսիի ուղևորները այդ հարձակումը հա-հա-հի-հի-ի առարկա են դարձնում, թե բա. «Մե՛կ ա, գնացինք Հաթերքում Թումոյի խմբակի պարապմունք անցկացրինք»։

Օրինակ՝ օկուպացիոն վարչակարգի ղեկավարի աննորմալ արագությամբ ընթացող կորտեժը հղի երիտասարդ կին է սպանում հետիոտնային անցումի վրա, մեղավոր վարորդին մի քանի օրից էլ ազատ է արձակում, բայց մեկ շաբաթ անց բոլորը միսիպիսի են քննարկում։

Եւ այլն, և այլն։

4 տարի, գրողը տանի…»:



Նման նյութեր