«Այն ժողովուրդները` որի իշխանությունները գործում են ի վնաս իրենց ժողովրդի ու չեն պատժվում` դատապարտված են անհաջողության». Արտակ Զաքարյան
Advertisement 1000 x 90

«Այն ժողովուրդները` որի իշխանությունները գործում են ի վնաս իրենց ժողովրդի ու չեն պատժվում` դատապարտված են անհաջողության». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից.

«Սրանց ինչու՞ է թվում, որ պատերազմում խայտառակ կապիտուլյացիա ստորագրողը (հօգուտ թշնամու գործողը) կարող է կյանքի այլ ոլորտներում հաջողություն արձանագրել պետության համար:

Որևէ ոլորտում հնարավոր հաջողությունները կախված են Նիկոլին և իր թայֆային վռնելուց ու նրանց հակապետական, ապազգային գործունեության բոլոր կողմերը բացահայտելուց:

Այն ժողովուրդները` որի իշխանությունները գործում են ի վնաս իրենց ժողովրդի ու չեն պատժվում` դատապարտված են անհաջողության: Նիկոլիզմի դատապարտումը, նրա ծագման աղբյուրի պաշտոնական բացահայտումը և քաղաքական գնահատական տալը` կարևոր նախապայման են հասարակության բարոյական վերելքի ու նոր ձեռքբերումների համար:

Այլապես, այսօրվա օրինակով, երկիրն ու բոլոր հաղթակակներն ավիրած ազգակործան պատուհասը, առանց ամաչելու, առանց գետինը մտնելու, Շուշիի ազատագրման օրը ուղերձ կհղի ու կշարունակի չարաշահել չարքաշ ու միամիտ հայ ժողովրդի հույսերը»:



Նման նյութեր