Նիկոլ Փաշինյանի՝ հատուկ հանձնարարականներով լուսավոր դեսպան Էդմոն Մարուքյանը, հերթական «հատուկ օպերացիայի» շրջանակներում անդրադառնալով ինչպես երկրում առկա իրավիճակին, այնպես էլ ընդդիմության կողմից իրականացվող գործողություններին, առաջ է քաշել հատուկ թեզեր, որոնցից մի քանիսին ՀԱՏՈՒԿ կանդրադառնամ։
Քաղաքական հստակ դիրքորոշում չունեցող սույն անձը ասում է՝
1) եթե նախորդ հաղթանակներից հետո ուժեղ պետություն կառուցած լինեինք էս օրվան հասած չէինք լինի
Պարոն Հատուկ, եթե նախորդ բոլոր պատերազմները հաղթանակել ենք, ուրեմն այնքան ուժեղ ենք եղել, որ չենք պարտվել, այլ ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, իսկ ձեր հատուկ վերադասի օրոք ոչ միայն պարտվել, այլև ծախվել…
2) եռատոնը նշել ենք, այսօր, բնականաբար, չենք կարող նույն ոգով նշել, բայց սա մեծ դաս է բոլորիս համար, որ կորցրածը վերականգնենք
Գուցե նշեիք, թե ինչու և ում պատճառով Եռատոնը չենք կարող նույն ոգով նշել… հուշեմ. նրա, ում հրաժարականի համար 2 տարի առաջ կոկորդ էիք պատռում…
3) եթե ժողովրդի շրջանում Արցախի հարցը մտահոգություն և անհանգստություն առաջացներ փողոցներում կես միլիոն մարդ կլիներ
Իսկ Արցախի հարցը ձեզ չի հուզու՞մ, որ դուրս չեք գալիս և չեք միանում թեկուզ ոչ կես միլիոնանոց հավաքներին….
4) ժողովրուրդը, որ օրը ցանկանա իշխանափոխություն, այն տեղի կունենա
Փողոց դուրս եկած մարդիկ ժողովուրդ չե՞ն, թե ձեզ համար ժողովուրդը սկսում և ավարտվում է ձեր քաղաքական վերադասին սատարող ու պաշտող կեղծ ընտրազանգվածով…
Հ.Գ. Պարոն Հատուկ, այսուհետ, երբ ընդդիմությանն ու նախկիններին կփորձեք սևացնել, գոնե հիշեք ձեր քաղաքական անցյալը և հաշվեք՝ քանի անգամ եք ճամբարափոխ եղել…
Լավ իմացե՛ք, ընդդիմության շուրջ հավաքված ժողովուրդը Հայրենիք պահելու համար է պայքարում, իսկ դու՞ք…
Ինեսա Բարսեղյանի էջից