Հարություն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից.
«Մանկավարժ ընկեր ունեմ , ով, ինչպես բազմաթիվ խելացի մարդիկ , դեմ է ներկա ռեժիմին։ Հետաքրքիրն այն է, որ նա 2018֊ից առաջ էլ դեմ էր նախկին ռեժիմին։
Այս մարդը միշտ քննադատել է թե նախկինների, թե ներկաների բացթողումները , սխալները ։ Մարդը միշտ ակտիվ իր դիրքորոշումն արտահայտել է , որպես ազատ , իրավագիտակից քաղաքացի։
Վերջերս ՀՀ ԿԳՄՍ նախարարը զանգում է ընկերոջս դպրոցի տնօրենին ու հորդորում , որ ընկերոջս հետ խոսի , որ ընկերս ընդդիմադիր բաներ չխոսա։
Հասկանու՞մ եք շրիշակից ցածր մակարդակը , մի ամբողջ ոլորտի նախարար դպրոցի ուսուցչի խոսելու համար զանգի տնօրենին , արա ո՞վ եք դուք…»