«Ես իմ արժեքն ու կշիռը, որպես ուսուցիչ լավ գիտեմ». Աղասի Միքայելյան
Advertisement 1000 x 90

«Ես իմ արժեքն ու կշիռը, որպես ուսուցիչ լավ գիտեմ». Աղասի Միքայելյան

Աղասի Միքայելյանի ֆեյսբուքյան էջից.

«ԿԳՍՄ նախարար Վահրամ Դումանյանը զանգում ա մեր դպրոցի տնօրենին ու ՖԲ գրառմանս սքրինշոթ ա ուղարկում, թե բա արդյո՞ք ճիշտ ա, որ ուսուցիչը նման բառամթերք օգտագործի կառավարության հասցեին։ Նախարարը։ Նախարարը

Ճիշտ ա ասում։ Չի կարելի օգտագործել էն լեքսիկոնը, որ ես եմ օգտագործում։ Քանզի իրենց իշխանության գերագույն գլխավոր պաշտամունքային իկոնայի նման պետք ա ասել <<կբռնենք ու կհագցնենք>>։

Ի դեպ. Ես իմ արժեքն ու կշիռը, որպես ուսուցիչ լավ գիտեմ։ Էդ բարձրագույն կոչմանը, սաներիս հարգանքին ու սիրուն, ի տարբերություն ձեր թիմի մեծամասնության հասել եմ ոչ թե Նիկոլի շնորհիվ, այլ սեփական մասնագիտական ու մարդկային որակների հաշվին։

Ձեզ քիչ ա մնացել։ Դուք հատակում եք, բայց ամեն անգամ տակից էլի դուռը ծեծող ա հայտնվում»։



Նման նյութեր