Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից.
«Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Էդմոն Մարուքյանի հույսին մնացած դիվանագիտության վերջին «ձեռքբերումները»
- Տավուշի մարզի 7 գյուղեր և Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը կհանձնվեն Ադրբեջանին,
- Իլհամ Ալիևի հանձնարարությամբ սահմանների ճշգրտման հարցերով կզբաղվեն իր երկու ենթակաները` Ադրբեջանի և Հայաստանի վարչապետներ Ալի Ասադովն ու Նիկոլ Փաշինյանը, որի արդյունքները կզեկուցեն Ադրբեջանի նախագահին,
- Ադրբեջանի կողմից մշակված և հայկական կողմից ընդունված 5 կետերից կազմված սկզբունքների վերաբերյալ Հայաստանից ներկայացված 6 կետերից առաջարկներն Ադրբեջանն ամբողջությամբ մերժել է։
Այս դավաճանական և ազգակործան ընթացքը կանգնեցնելու մի բացառիկ հնարավորություն կա. միասնաբար հավաքվել Ֆրանսիայի հրապարակում և մեր հանրային կյանքից դուրս վռնդել հայ ժողովրդի ամենամեծ թշնամուն` Նիկոլ Փաշինյանին և նրա դավաճանական խունտայի բոլոր անդամներին»։