Յուրաքանչյուր վայրկյան բրաուզերը հետևում է, թե ինչով եք զբաղված։ Խոսքը միայն կայքի հասցեի մասին չէ, այլ տեղեկություն վարքի մասին, որը հավաքվում է։ Lifehacker.ru կայքը ներկայացրել է, թե որտեղ կարելի է գտնել այդ տվյալները։ Առաջին թվային հետքը թողնում եք այն բանից հետո, երբ սեղմում եք բրաուզերի վրա՝ սեանսը սկսվեց որոշակի ժամի աշխարհի որոշակի կետից։
Դա ակնհայտ է և որևէ մեկին չի զարմացնում։ Ավելի հետաքրքիր է այն հանգամանքը, երբ մի քանի րոպե անց միացրել եք գաղտնի ռեժիմը և հանգիստ թողել մկնիկը։ Այդ տեղեկությունները ևս հավաքվում են։ Clickclickclick էջը կհաստատի դա։
Եթե ուսումնասիրեք կայքի վիճակագրությունը, կհամոզվեք, որ բրաուզերը մեր մասին այնքան բան գիտի, որ անգամ չենք էլ մտածում։ Հավանաբար ոչ մի սարսափելի բան չկա, որ համակարգը հիշում է, թե ինչ արագությամբ եք սեղմում մկնիկը, ինչ հերթականությամբ եք բացում սիրելի կայքերը։ Մյուս կողմից՝ այս տեղեկատվությունը կարող է մատնել յուրաքանչյուրին, նույնիսկ, եթե նա զգուշանա. վարքն ու սովորությունները վերահսկելը բավական բարդ է։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը