Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մայիսի 5-ի դրությամբ Երևանյան լճից տեղափոխվել է շուրջ 4500 մեքենա աղբ, որը կազմում է 8500 խորանարդ մետր: Մաքրման աշխատանքներից հետո լճի աջակողմյան հատվածում կկառուցվի հանգստի գոտի»։
Այս մասին այսօր ասել է Երևանի քաղաքապետը: Իհարկե շատ լավ գործ են անում… Բայց իմ մաթեմաթիկական մտածելակերպն ըմբոստացավ:
Ստացվում է այնպես, որ մեկ բեռնատար ավտոմեքենան տեղափոխել է 1,89 խորհանարդ մետր աղբ: Որպեսզի պարզ լինի ասեմ, որ բեռնատարների թափքերի ծավալը մի քանի անգամ ավելի է: Օրինակ КамАЗ-ներիի թափքի ծավալը կազմում է 12-20 խորհանարդ մետր՝ կախված մոդելից: Սա ասում եմ, որպես ավտոինժեներ: Հիմա հարց քաղաքապետին՝ Պարոն քաղաքապետ, հասկանում եք արդյոք որքա՞ն պետական միջոցներ եք անիմաստ վատնել… թեկուզև լավ գործ անելու համար»: