ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երբ ուղիղ մեկ տարի առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ Հայաստանը պատրաստվում է Տավուշի գյուղերն ու Տիգրանաշենը՝ (Քյարքին), հանձնել Ադրբեջանին՝ Նիկոլը հանձնարարեց իր ԱԱԾ-ին զբաղվել ինձանով՝ որպես ադրբեջանական ազդեցության գործակալի։
Երկու օր առաջ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հաստատեց, որ Փաշինյանը Բրյուսելում համաձայնել է սկսել խաղաղության պայմանագրի ստորագրումը, որի շրջանակներում նախատեսվում է՝ «Ղազախի շրջանի 7 գյուղերի և Քյարքիի» հանձնում Ադրբեջանին։
Իսկ Տավուշում հենց էս պահին շատ օպերատիվ տեմպերով երկրորդ ու երրորդ գիծ խրամատներ են փորում:
Հասկանալի է չէ՞ ինչի են փորում էդ խրամատները։
Փորում են երրորդ գիծ խրամատներ, որ գյուղերը հանձնեն թուրքին, իսկ Շամշադինն ու Նոյեմբերյանն էլ կդառնան անկլավներ՝ բոլոր կողմերից շրջափակված թուրքերով։
Թե դրանից հետո ի՞նչ է լինելու Հայաստանի հետ՝ լսեք տեսանյութը»։