Փող ունենայի ողջ աշխարհին կբաժանեի…
Advertisement 1000 x 90

Փող ունենայի ողջ աշխարհին կբաժանեի…

Իսկ ո՞վ ասեց, որ թուրքի դեմ պայքարելու համար պիտի փող չտան։ Կարո՞ղ ա բանակի սպային փող չեն տալիս, որ թուրքի դեմ կռվի, կարո՞ղ ա դեմ եք, որ հայ գիտնականը փող ստանա թուրքի դեմ պայքարելու համար, կարո՞ղ ա ցեղասպանության թանգարանի աշխատողին էլ պիտի զրկեն աշխատավարձից։ Մարդ կա կամավոր ա գնում կռվելու, մարդ կա հայրենիքը պաշտպանելու համար վարձատրվում ա, բայց նպատակը նույնն ա՝ թուրքական ֆաշիզմն արմատախիլ անելը, Արցախն ու հայերի իրավունքը պաշտպանելը։ Փող ունենայի ողջ աշխարհին կբաժանեի, որ ցեղասպաններին ռամկեքի մեջ պահեին։

Մարդիկ կան Արևմուտքից են փող ստանում, որ փողոց փակեն, հայերի իրավունքները ոտնահարեն, Թուրքիայի ներկայացուցիչներով իշխանությունը զավթեն ու ֆաշիզմին լծի տակ սաղիս կոխեն։ Մարդիկ կան հպարտ են, որ Ջորջ Սորոսի փողերի գաղափարներով են փողոց փակում, բայց յան ազգանունն ունեցողներից խորշում են։ Ինչի՞, որտև Սորոսի փողն ընդդեմ յան ազգանվան և հօգուտ օղլիների ա փողոց փակում։

Հովհաննես Իշխանյանի էջից



Նման նյութեր