Արմենակիս ընկերը, կուրսընկերը, 44 օրյա պատերազմի մասնակից, այսօր վախկոտ նիկոլի հրահանգով կալանավորված Taron Manukyan Տարոնը կոչով դիմել է յուրաքանչյուր հայի։ Կարդացեք եւ հետեւություն արեք։ Կարդացեք ու տարածեք նաեւ։ Ու հիշեք Տարոնը, որ մասնակցել է պատերազմին այսօր կալանավորված է նիկոլի վարչախմբի կողմից բեմականացված կեղտոտ սադրանքից հետո։
Ես՝ Տարոն Գեղամի Մանուկյանս, բազմիցս հայտարարել և ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ ոստիկանական դիմակահանդեսներով, բիրտ ուժով, բանտերով մեզ չեք կարող վախեցնել։ Մեր տեսակը նահանջել չգիտի կռվելուց, առաջինը մե՛նք ենք զենք վերցնում, անարդարության դեմ մե՛նք ենք պայքարում։ Ուստի ևս մեկ անգամ կոչ եմ անում բոլոր՝ ինձ ճանաչող ընկերներիս, հարազատներիս, երբեք չվախենա՛ք , չլռե՛ք և հավատը չկորցնե՛ք։ Մեր ուժը մեր միասնականության մեջ է, որտեղ էլ, որ լինենք։ Ձեռքներս բռունցք արած պիտի պայքար գոռանք…մենք պարքարում ենք հանուն հայրենիքի, իսկ այդ սրբազան արժեքի համար յուրաքանչյուր գին արժե վճարել։ Կա՛մ մահ, կա՛մ ազատություն։
Գեղամ Նազարյանի էջից