![](https://blog.168.am/wp-content/uploads/2022/02/Tigran-Qocharyan-3-1.jpg)
Վերլուծաբան Տիգրան Քոչարյանն իր էջում գրում է.
«Ավելի կնատյաց իշխանություն քան սրանք են գոյություն չունի։
Մեկ հղի կնոջն են գցում մեքենայի տակ , անօգնական թողնում փախչում են, մարդասպանն էլ ազատության մեջ ա մնում։
Բերման ենթարկելիս՝ անչափահաս աղջկա ձեռք են կոտրում, հաջորդ օրը նույն աղջկան բիրտ ուժի գործադրմամբ բերման են ենթարկում:
Մեկ անչափահաս աղջիկ ունեցող կնոջն են գիշերվա կեսին ձերբակալում ու ազատությունից զրկում, չնայած որ ինքնակամ եկել էր ցուցմունք տալու»։