![](https://blog.168.am/wp-content/uploads/2021/04/Amram-Makinyan-4.jpg)
Ամրամ Մակինյանի ֆեյսբուքյան էջից.
«Ոստիկանության աշխատակիցները, հղում անելով վերադաս ղեկավարներից հրաման ստացած լինելու վրա, առանց օրինական հիմքերի, մի խումբ մարդկանց ավտոմեքենաները տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք և հրաժարվում են վերադարձնել:
Կատարվածն առնվազն պաշտոնեական լիազորությունների չարաշահում է, որի վերաբերյալ քիչ անց կներկայացնեմ հանցագործության մասին հաղորդում, իսկ ապօրինի հրաման տված ղեկավարներին կպարզի քննիչը:
Հետգրություն. ապօրինի հրաման կատարելը քրեական պատասխանատվությունից չի ազատում…»: