«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը տեղեկացրել է, որ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանին բռնության ենթարկելու դեպքով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել։
Իոաննիսյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Ցավով պետք է նշեմ, որ հիմքեր ունենք պնդելու, որ Արծվիկ Մինասյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի բռնությունը եղել է ոչ միայն տեսախցիկների առջև (որը բոլորս տեսել ենք), այլև Ոստիկանության «Գազելում»: Ընդորում, դա արվում էր այն ժամանակ, երբ Մինասյանը պարզապես փոձում էր ոստիկանների ուշադրությունը գրավել այն հանգամանքի վրա, որ մի քաղաքացի ուշագնաց է եղել ու օգնության կարիք ունի:
Ավելին, որոշակի գործողություններ ենք տատարվել Մինասյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի բռնություն գործադրած ոստիկաններին նույնականացնելու ուղղությամբ (այդ պատճառով էլ հաղորդման ներկայացումը այսքան ժամեր տևեց):
Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ ԱԺ պատգամավորները ընտրված են ժողովրդի կողմից և հետևապես վերջիններիս նկատմամբ որևէ ապօրինություն դատապարտելի է կրկնակի:
Դա, բնականաբար, չի նշանակում, որ ԱԺ պատգամավորները կարող են ապօրինություններ գործել, բայց Արծվիկ Մինասյանի այսօրվա գործողություններում որևէ ապօրինի բան չենք տեսել»: