Ինչ է անհրաժեշտ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացն արագացնելու համար
Advertisement 1000 x 90

Ինչ է անհրաժեշտ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացն արագացնելու համար

Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը ներկայացրեց, թե ինչ խնդիրներ է տեսնում ինքը և  ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունն այդ ամբողջ    գործընթացներում։

«Առաջին հերթին գործընթացի արագացման համար էական է, որպեսզի դատարանները սկսեն դատաքննություն իրականացնել։ Մենք առաջին հայցը ներկայացրել ենք դեռ 2021 թվականի ընթացքում և դեռևս դատական լսումների փուլ չենք թևակոխել։ Կարծում եմ և լիահույս եմ, որ Հակակոռուպցիոն դատարանի ստեղծմամբ այս խնդիրը լուծում կստանա։ Իհարկե, նաև մենք ունենք մի շարք խնդիրներ լուծելու, այդ թվում՝ միջազգային համագործակցության խորացումը և այլն»,-Ազգային ժողովում եզրափակիչ ելույթում ասաց Գալյանը։

Դատախազի տեղակալը նշեց, որ այս օրենքի նպատակը մեկն է՝ հայտնաբերել ապօրինի ծագում ունեցող գույքը և դուրս բերել այն տնտեսական շրջանառությունից՝ վերադարձնելով օրինական տնտեսական շրջանառություն և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում մի շարք փոփոխություններ  եւ լրացումներ կատարելու մասին նախագծի ընդունումը ևս կարևոր պայման է այդ նպատակի իրացման համար։