Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հունվարի 25-ին Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նորաշեն գյուղի արագաչափի մոտ ընկած մարդ կա, հնարավոր է՝ վրաերթի ենթարկված:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ալագյազ-Արթիկ ճանապարհի 19-րդ կմ-ին՝ Նորաշեն գյուղի միջնամասում, անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1940 թ. ծնված Հենրիկ Խլղաթյանին, որը տեղում մահացել է: Նույն օրը 22-ամյա մի երիտասարդ ինքնակամ ներկայացել է բաժին և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը` իր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն: