ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Էս ու՞ր հասանք։
Սերժի ժամանակ Ալիեւն էր խոսում Արցախի անկախության ճանաչումից,իսկ հիմա նույնիսկ Արցախ կամ Լեռնային Ղարաբաղ եզրույթ չի օգտագործվում ԵՄ-ի կողմից։
Նիկոլն Արցախի անկախության ու ինքնորոշման իրավունքի իրացման գաղափարից Բրյուսելում հրաժարվեց ու փոխարենը համաձայնվեց քննարկել Ադրբեջանի կազմում «Ղարաբաղի շրջանի էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության» հարցը։
Սա վերջն է հասկանու՞մ եք։
Սա Հայոց Երրորդ Հանրապետության հիմքերի ոչնչացումն է։
Սա Ղարաբաղյան շարժման նպատակի ոչնչացումն է։
Նիկոլին իշխանության հանդուրժելն այլեւս հավասարազոր է պետականակործանման։
Ու՞ր եք հայ սուտ «հայրենասերներ,«երրորդ ուղու» ջատագովներ ու «անկախ» փորձագետներ։
Դեռ ոչ նախկին եք ասու՞մ։
Շարունակեք նույն ոգով ու շուտով վերջնականապես կհայտնվեք «երջանիկ Թուրքական աշխարհում»։
Համաձայնվել է ձեր Նիկոլն Ալիեւի պայմաններին։
Արցախի ինքնորոշման իրավունքի մասին՝ 0 բառ։
Ձեր երեխաներին ու թոռներին ի՞նչ եք ասելու։
Ասելու՞ եք՝ Նիկոլը հպարտ-հպարտ եկավ սաղ տվեց,մենք էլ«30 արծաթով» ծափահարու՞մ էինք»։