Շատ քիչ ժամանակ ունենք Արցախի վերջնական հանձնումն ու Հայաստանի մասնատումը կանգնեցնելու համար. ռազմական փորձագետ
Advertisement 1000 x 90

Շատ քիչ ժամանակ ունենք Արցախի վերջնական հանձնումն ու Հայաստանի մասնատումը կանգնեցնելու համար. ռազմական փորձագետ

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ՝ շատ քիչ ժամանակ կա Արցախի վերջնական հանձնումն ու Հայաստանի մասնատումը կանգնեցնելու համար:

«Ակնհայտ է, որ մենք շատ քիչ ժամանակ ունենք Արցախի վերջնական հանձնումն ու Հայաստանի մասնատումը կանգնեցնելու համար։

Այո՛, նախկին ադրբեջանական ԽՍՀ անկլավների հանձնումը բերելու է Հայաստանի մասնատմանը։ «Շատ քիչ ժամանակ» ասելով՝ շաբաթների հարց է», – Facebook-յան իր էջում գրել է փորձագետը։

Ըստ նրա՝ նույնիսկ ընդդիմությունը մինչև վերջ չի գիտակցում, թե պայմանագրերն ինչ են բերելու հայ ժողովրդի գլխին։

«Սրանց վերջը ոչ թե զուտ Հայաստանի ինքնիշխանության թուլացումն է, այլ Հայաստանի՝ որպես հայերով բնակեցված տարածք, վերացումը։

Անկեղծ չգիտեմ, թե ինձ ինչպես ճղեմ, որ էս պարզ միտքը տեղ հասնի թե՛ ընդդիմությանը, թե՛ բնակչության ավելի լայն շերտերին», – ընդգծել է Վրթանեսյանը։



Նման նյութեր