Յոթ օր շարունակ Երևանը կլինի բռնցքամարտի միջազգային մայրաքաղաք։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Հայաստանը պատիվ ունի մայիսի 21-31-ը հյուրընկալել Բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց մեծահասակների առաջնությունը:
Մենամարտերը կտեևեն յոթ օր շարունակ:
Հաջողություն եմ մաղթում բոլոր մարզիկներին:
Բազկի ամրություն Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամներին»,-գրել է նա: