Հանրապետության տարածքում`
Հունվարի 27-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Հունվարի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Հունվարի 27-28-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 30-31-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունվարի 27-30-ը սպասվում է ձյուն: Հունվարի 31-ին‵ առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հունվարի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 8.00C (1987 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -19.30C (1983 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -5.10C