Այսօր՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 19:20-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Արամի փողոցի 4/3 շենքի 8-րդ հարկի պատշգամբից սպառնում է ցած նետվել:
Ժամանել են ԱԻՆ փրկարարներն ու հոգեբանական խումբը, ինչպես նաև պարեկային ծառայության աշխատակիցները։
Աղբյուրի տեղեկություններով, տղամարդը օտարերկրացի է և պահանջել է հանդիպում՝ իր երկրի դեսպանի հետ:
Քիչ անց քաղաքացին պատշգամբից նաև թափել է խոշոր չափի ԱՄՆ դոլար՝ քաղաքացիների ուղղությամբ:
Բարեբախտաբար, Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները, ոստիկանության Կենտրոնական բաժնի ու փրկարարների հետ հավաքել են ողջ գումարը, ինչպես նաև հայտնաբերել են քաղաքացու կողմից նետած ժամացույցը, և դրանք տարել ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Աղբյուրի տեղեկություններով, գումարը կազմում է մոտ 6 հազար ԱՄՆ դոլար: