Հարգելի ընկերներ, ամեն անգամ Գերասիմ Վարդանյանի բանտարկության վերաբերյալ գրառում անելուց հետո, արձագանքներ և մեղադրանքներ եմ տեսնում ուղղված ՀՅԴ֊ին, ինչպես նաեւ ընդդիմադիր որոշակի շրջանակներին գրավը չվճարելու համար։
Բոլորդ ինձ այս տարիների ընթացքում, եթե ոչ լավ, ապա գոնե մասամբ հասցրել եք ճանաչել. ես սեւին սեւ, սպիտակին՝ սպիտակ ասող մարդ եմ։
Իրականում Գերասիմ Վարդանյանի գրավն ի սկզբանե պատրաստակամություն հայտնել է վճարել ՀՅԴ֊ն, մասնավորապես՝ Իշխան Սաղաթելյանը, սակայն Գերասիմն ինքն է շատ կտրուկ ու սուր վերաբերվել այդ հարցին՝ հրաժարվելով անգամ քննարկել գրավի վճարման հարցը և բացառել է գրավի դիմաց ազատություն ստանալու հնարավոր տարբերակը։
Իմ տեղեկություններով բացի Իշխան Սաղաթելյանից նաեւ պատրաստակամություն են հայտնել գրավի վճարմանը մեծ մասնակցություն ունենալ, ինչպես Հայրենիք կուսակցության ղեկավար կազմից, այնպես էլ Հանրապետական կուսակցության անդամ հանդիսացող հայտնի գործարարներից մեկը (անունները չեմ հրապարակում)։
Ես հարգում եմ Գերասիմ Վարդանյանի դիրքորոշումը, որովհետև, եթե ես էլ լինեի նրա փոխարեն` այդպես կվարվեի։ Ինչ արած, մենք էլ այսպիսի ծայրահեղական մարդիկ ենք։
Այս գրառումը չէի կարող չանել, հանուն արդարության չեմ կարող թույլ տալ, որ իմ ընկերոջ դիրքորոշումը, որն այս պահին բանտից չի կարող հայտնել եւ բարձրաձայնել ազդի նրա ընդդիմադիր գործընկերների հեղինակության վրա։
Բոլորիս համբերություն եմ մաղթում եւ անկոտրում կամք։
Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից