Սենոր Հասրաթյանն իր էջում գրում է. «Կան Հայոց Զինված ուժերի գեներալներ ու հրամանատարներ, ովքեր խայտառաբար պարտվելով 44-օրյա պատերազմում և Երկիրը հասցնելով կործանման եզրին, այսօր էլ, առանց մեղքի և ամոթի զգացողության, շարունակում են իրենց ծառայությունը Հայոց բանակում և, դեռ ավելին, զբաղեցնում ավելի բարձր պաշտոններ ու կրում ավելի բարձր կոչումներ, քան ունեին մինչ այդ…
Կան նաև գեներալներ ու հրամանատարներ, ովքեր լինելով պաշտոնաթող կամ պահեստազորային, բայց ունենալով ճակատամարտերում հաղթելու թրծված կամք, սակայն չունենալով այդ կամքն օգտագործելու հնարավորություն, այսօր իրենց զգում են պարտված ու խեղճ…
Մենք շարունակելու ենք պարտվել, քանի դեռ մեր շարքերում առաջիններին «ընդունողներն» ավելի շատ են, քան նրանց, ովքեր հաղթել գիտեն…
Եվ վերջապես՝ մեր իրականության ամենամեծ ողբերգությունը կայանում է նրանում, որ այսօր հաղթողներին ոչ մայն չեն ընդունում, այլև ամեն ինչ անում են, որ այդպիսիք չլինեն…»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1510042342745100&id=100012180459090